211652_close_icon
views-count1436 դիտում article-date 15:55 11-12-2018

Քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ. Երևանի քաղաքապետարան

Հանրակրթության, մշակույթի և տուրիզմի, երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերով քաղաքացիներն այսօր ընդունելության էին եկել ոլորտները համակարգող փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի մոտ: Պատասխանելով բնակիչների հարցերին՝ Երևանի քաղաքապետի տեղակալը ներկայացրել է քաղաքապետարանի ծրագրերն ու անելիքները: Տիգրան Վիրաբյանը նշել է, որ ըստ ոլորտների առաջիկա տարիներին կիրականացվեն հետևողական աշխատանքներ, որոնք իրենց հերթին լուծումներ կտան ընդունելության շրջանակում բարձրացված շատ խնդիրների: Որոշ քաղաքացիներ մի շարք ծրագրերի վերաբերյալ նաև իրենց առաջարկներն ու դիտարկումներն են ներկայացրել:

Նմանատիպ նյութեր