211652_close_icon
views-count2385 դիտում article-date 14:24 11-12-2018

«Երիտասարդական մրցանակաբաշխություն» ծրագրի եզրափակիչ միջոցառումը կկայանա դեկտեմբերի 13-ին, «Messier 53» հյուրանոցի «Կոլոլակ» սրահում

«Երիտասարդական մրցանակաբաշխություն» ծրագիրն արդեն նոր ֆորմատով երրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Ծրագրի նպատակն է վերհիշել տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդներին, արժևորել ու գնահատել նրանց կատարած գործն ու ներգրավվածությունը ՀՀ սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի զարգացման գործընթացում: Յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուները (ընդհանուր առմամբ՝ 33 թեկնածու) կմասնակցեն եզրափակիչ միջոցառմանը, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, ժամը 18:00 “Messier 53” հյուրանոցի «Կոլոլակ» սրահում: Հրավիրված 150 հյուրերը՝ նրանց թվում նաև նախարարներ և պաշտոնավոր այլ անձինք, օնլայն քվեարկությամբ կորոշեն տարվա 11 լավագույն երիտասարդներին: Դուք հնարավորություն ունեք առաջարկել 2018 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-35 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում: • հայրենիքի երիտասարդ պաշտպան • երիտասարդ մշակութային գործիչ • երիտասարդ բժիշկ • երիտասարդ մարզիկ • երիտասարդ գիտնական • երիտասարդ գործարար • երիտասարդ բնապահպան • երիտասարդ գյուղատնտես • երիտասարդ աշխատող • երիտասարդ հայրենադարձ • տարվա երիտասարդ Սա եզակի հնարավորություն է բոլորիս համար մեր մասնակցությունն ու ռեալ ներդրումն ունենալ նման հրաշալի միջոցառման մեջ և օգնել մեր նախընտրած թեկնածուներին դառնալ 2018 թվականի լավագույն երիտասարդներից մեկը:

Նմանատիպ նյութեր