211652_close_icon
views-count2164 դիտում article-date 13:45 11-12-2018

ՉԼ. «Լիվերպուլի» գորդյան հանգույցը. «Բարսելոնան» կարող է հեռակա վրեժ լուծել «Ինտերից». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայում սկսվում է խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրը, որի շրջանակներում տեղի կունենա 8 հանդիպում: Այդ հանդիպումներից մեկը, իհարկե, առանձնանում է. դա ընդհանրապես ամբողջ տուրի զարդն է. «Լիվերպուլ»-«Նապոլի»: Շատ ցավալի է, որ վիճակահանության կամոք այս թիմերը ՊՍԺ-ի հետ միասին նույն խմբում հայտնվեցին: Արդյունքում այս թիմերի միջև յուրաքանչյուր հանդիպում իսկական թրիլեր դարձավ: Ամեն միավորը հսկայական նշանակություն ունեցավ: Դեռ խմբի ետնապահ «Ցրվենա Զվեզդան» էլ կրակի վրա յուղ լցրեց. միավորներ կորզելով «Լիվերպուլից» և «Նապոլիից»: Ու հիմա այսօր «Լիվերպուլին» միայն հաղթանակ է անհրաժեշտ: Ցանկալի է, գոնե 2 գնդակի տարբերությամբ: «Նապոլիին» ոչ-ոքին բավարար է: Զարմանալի է, Անգլիայի ընթացիկ առաջնության առաջատարը, 15 տուրում դեռ ոչ մի պարտություն չկրած անգլիական թիմը ՉԼ-ի խմբային փուլի 5 խաղերից 3-ում պարտություն է կրել: Դա վկայում այս խմբի բացառիկ ուժեղ կազմի մասին: Ու «Լիվերպուլի» ամբիցիաներին մեծ հարված կլինի, եթե թիմը դուրս մնա հետագա պայքարից: Բայց լինելու է նաև զուգահեռ Բելգրադում «Ցրվենա Զվեզդա»-ՊՍԺ խաղը: ՊՍԺ-ն էլ պետք է հաղթի սերբերին, եթե ցանկանում խմբում 1-ին տեղ գրավել: Մի խոսքով, խճճված իրավիճակ է: Այս պահին «Նապոլին» ունի 9 միավոր, ՊՍԺ-ն՝ 8, «Լիվերպուլը»՝ 6, իսկ «Ցրվենա Զվեզդան»՝ 4: Եվս մեկ հետաքրքիր խաղ է սպասվում Իսպանիայում, որտեղ «Բարսելոնան» կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»: Սրա հետաքրքիրն այն է, թե ինչպես են խաղին մոտենալու կատալոնացիները: Նրանք արդեն ապահովել են 1-ին տեղը խմբում, կարող են ուժեղագույն կազմով չխաղալ, համենայնդեպս, Մեսին ոնց որ թե բաց կթողնի հանդիպումը: Իսկ «Տոտենհեմին» միայն հաղթանակ է անհրաժեշտ՝ խմբում 2-րդ տեղ գրավելու համար: Այսինքն, շատ բան կախված է լինելու այս խմբի ՊՍՎ-«Ինտեր» խաղից, որտեղ էլ իտալացիներին է միայն հաղթանակ է պետք: Բայց ՊՍՎ-ն թույլ թիմ չէ, և նրան հաղթելը նույնիսկ «Բարսելոնայի» համար բարդ եղավ: Այս խմբում «Բարսելոնան» ունի 13 միավոր, «Տոտենհեմն» ու «Ինտերը»՝ 7-ական, սակայն անգլիական թիմը իրար միջև խաղերի արդյունքներով առավելություն ունի միլանյան ակումբի նկատմամբ: ՊՍՎ-ն՝ 1 միավոր: [b]Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր A խումբ [/b] «Բրյուգե» (Բելգիա) - «Ատլետիկո» (Իսպանիա)՝ 00:00 (Երևանի ժամանակով) «Մոնակո» (Ֆրանսիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)՝ 00:00 [b]B խումբ [/b] «Բարսելոնա» (Իսպանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 00:00 «Ինտեր» (Իտալիա) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 00:00 [b]C խումբ [/b] «Լիվերպուլ» (Անգլիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 00:00 «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 00:00 [b]D խումբ[/b] «Գալաթասարայ» (Թուրքիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 21:55 «Շալկե» (Գերմանիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 21:55
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր