211652_close_icon
views-count1518 դիտում article-date 11:26 11-12-2018

Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել

Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է 7-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերին՝ բարեմաղթելով պետականաշահ բեղմնավոր գործունեություն: Միևնույն ժամանակ շնորհավորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր տասնամյակներից ի վեր կրկին հնարավորություն ունեցան ազատ կամարտահայտման, ինչը ժամանակակից պետականության ամրության հիմնարար գրավականն է: Գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին հնարավորինս պատրաստ լինելու հարցում մեծ են Խորհրդարանի դերը և պատասխանատվությունը, ուստի այսօրվանից իսկ անհրաժեշտ է հրաժեշտ տալ նախընտրական հռետորաբանությանը և գործելաոճին՝ անցնելով պատասխանատվության ստանձնման սթափության, ինչն ակնկալվում է նոր Խորհրդարանից: Նույն սթափությունն ու պատասխանատվությունն է ակնկալվում նաև արտախորհրդարանական քաղաքական միավորներից, քանզի մեկն է Հայրենիքը: [b]ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ [/b]

Նմանատիպ նյութեր