211652_close_icon
views-count2317 դիտում article-date 10:35 11-12-2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կարող է ձգվել մինչև 2020թ. մայիս. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ռուսական մեր աղբյուրների՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կարող է անվերջ ձգձգվել: Համենայնդեպս, մինչև 2020թ. մայիս, երբ լրանում է Հայաստանին հատկացված երեքամյա ժամկետը: Այդ ընթացքում գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմիրիկովը, ով այս պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է: Սա կլինի փոխզիջումային տարբերակ. մի կողմից Հայաստանը կպատժվի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցելու և ՀԱՊԿ իմիջին հարված հասցնելու համար, մյուս կողմից՝ Բելառուսը ժամանակից շուտ չի ստանա այդ պաշտոնը, դրանով չվիրավորելով Հայաստանի այդ տեղի հանդեպ ունեցած օրինական պահանջը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր