211652_close_icon
views-count9925 դիտում article-date 09:49 11-12-2018

ԲՀԿ-ն, հավանաբար, ԱԺ փոխնախագահ կառաջարկի Նաիրա Զոհրաբյանին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ Սահմանադրության՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներ­կայացուցիչ, և այդ տեղը ստա­նում է այն ոչ իշխանական կուսակցությունը, որը խորհրդա­րանական ընտրությունների արդյունքում առավել թվով քվե­ներ է ստացել: Այս դեպքում՝ «Բարգավաճ Հայաստան» կու­սակցությունը: Եթե նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ն որպես փոխնախագահի թեկնածու առաջադրել էր Միքայել Մելքումյանին, ապա այս անգամ նրան կարող է փոխարինել Նաիրա Զոհրաբյանը, ով երեք անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան Մելքումյանը: Եվ դա այն դեպ­քում, որ ԲՀԿ Սիսիանի մարզա­յին կառույցը հիմնականում աշխատում էր Զոհրաբյանի դեմ, կառույցի ղեկավար Աղասի Հակոբջանյանը փաստացի աշխա­տեց իր փեսայի՝ «Իմ քայլի» կող­մից առաջադրված Կարեն Համբարձումյանի օգտին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր