211652_close_icon
views-count2665 դիտում article-date 09:36 11-12-2018

ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին․ Պետքարտուղարության հայտարարությունը․ «Ամերիկայի ձայն»

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ», - ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ: Վաշինգտոնը ողջունում է ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտորդների գնահատականը, համաձայն որի Հայաստանում անցած ընտրությունները մրցակցային էին և թեկնածուներին հնարավորություն էր տրված ազատ քարոզչություն վարել: «Միացյալ Նահանգները միանում է ԵԱՀԿ-ի նախնական գնահատականին, համաձայն որի ընտրական գործընթացը վայելում էր հասարակական լայն վստահություն և համապատասխանում էր հիմնարար ազատություններին»,- հայտարարել է Պետքարտուղարությունը: «Այս տարին Հայաստանի համար կարևորագույն փոփոխություններ նշանավորեց: 27 տարի շարունակ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք կշարունակենք դա անել ապագայում: Մենք ակնկալում են համագործակցել Հայաստանի նոր Խորհրդարանի և Կառավարության հետ՝ խորացնելով մեր երկկողմ գործընկերությունը և համագործակցությունը, ամրապնդելով օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավար հաստատությունները, պայքարելով կոռուպցիայի դեմ, զարգացնելով առևտուրն ու ներդրումները և ապահովելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը», - ընդգծված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր