211652_close_icon
views-count9624 դիտում article-date 09:24 11-12-2018

Լարված վիճակ «Իմ քայլը» դաշինքում. ո՞վ կդառնա պատգամավոր. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը, մանավանդ ռեյտինգային թեկնածուների միջև, ընտրություններից հետո ավելի է խորացել. «Միմյանցից ձայն խլելու արդյունքում պատգամավոր դառնալու շանս ունեցողների և չունեցողների հարաբերությունները գրեթե թշնամական են դարձել, սա կարող է սպառնալ ոչ միայն ՔՊ կուսակցությանն ընդհանրապես, այլև «Իմ քայլի» պառլամենտական ֆրակցիային՝ մասնավորապես։ Թեկնածուներից շատերը, մանավանդ լծակ ունեցողները, պաշտոններ զբաղեցնողները անխնա կիրառել են վարչական լծակները և շատերը, կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի նման, չեն պատրաստվում լռել։ Սպասում ենք՝ վերջնական ցուցակին, թե անվանական ովքեր են մտնելու պառլամենտ, հետո կերևա անելիքներս»,- ասաց սակավ ձայներ ստացած «Իմ քայլի» ռեյտինգայինով առաջադրված մեր զրուցակիցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր