211652_close_icon
views-count23254 դիտում article-date 22:15 10-12-2018

Ներսիկ Նազարյանի մասին շրջանառվող լուրերը բացարձակ սուտ են․ փաստաբան. Newspress.am

[url=http://newspress.am/?p=90185&l=am%2Fnersik%20nazaryani%20masin%20shrjanarvox%20lurery%20bacardzak%20sut%20en%20pastaban&fbclid=IwAR0zOcrfn-ynS3WZLrjWsXH-Y3G-kIEZOERw3aWiXDV-orkSh-EeVNqdGOI]Newspress.am[/url]-ը գրում է. Մամուլում վերջերս տեղ են գտել տարօրինակ և անհայտ «ծագմամբ» հրապարակումներ, որտեղ հնչեցվել են անհիմն մեղադրանքներ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի վերաբերյալ։ Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարտուն Փանոսյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնք, նրա գնահատմամբ, իրականության հետ որևէ կերպ կապված չեն։ Փաստաբանը նկատում է, որ եթե այդ լուրերը համապատասխանեին իրականությանը, ապա և՛ դատախազությունը, և՛ իրավապահ մարմիններն արդեն որոշակի գործողություններ ձեռնարկած կլինեին, մինչդեռ հնչեցված մեղադրանքներից որևէ մեկի մասով քրեական գործեր չկան հարուցված։ «Տարածված լուրերը բացարձակ սուտ են, իրականությանը չեն համապատասխանում: Ներսես Նազարյանը, օգտվելով սահմանադրական իր իրավունքներից, դիմել է դատական պաշտպանության և հայցադիմում է ներկայացրել համապատասխան դատարան, ինչպես նաև դիմումներ է ներկայացրել իրավապահ մարմիններին ու Ազգային անվտանգությանը, որոնք այժմ ուսումնասիրվում են, որպեսզի իրավական գնահատական տրվի այն հրապարակումներին, որոնք հերյուրանք են պարունակում ու վարկաբեկում են Ներսիկ Նազարյանի բարի համբավը»,- ասաց փաստաբանը։ Նա տեղեկացրեց նաև, որ պատրաստվում են հրապարակման հեղինակներին պատասխանատվության ենթարկել՝ օրենքի ողջ խստությամբ։ Մանրամասներն՝ [url=http://newspress.am/?p=90185&l=am%2Fnersik%20nazaryani%20masin%20shrjanarvox%20lurery%20bacardzak%20sut%20en%20pastaban&fbclid=IwAR0zOcrfn-ynS3WZLrjWsXH-Y3G-kIEZOERw3aWiXDV-orkSh-EeVNqdGOI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր