211652_close_icon
views-count2558 դիտում article-date 21:16 10-12-2018

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

[url=https://www.tert.am/am/news/2018/12/10/pashinyan/2869405]Tert.am-[/url]ը գրում է. Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արտասահմանյան լրատվամիջոցների հետ ունեցած հանդիպման ընթացքում: Ինչպես գրում է ռուսական ТАСС գործակալությունը, Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: «Մենք ունենք հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, դրանք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝ Կոսովոյում ու Աֆղանստանում, և մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը: Սակայն մենք չենք ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/10/pashinyan/2869405]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր