211652_close_icon
views-count5711 դիտում article-date 19:40 10-12-2018

«Տարվա 10 լավագույն մարզիկներ»-2018. մրցույթին մասնակցության մասին

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթը: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2017 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգը և Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության 20 լավագույն թեկնածու մարզիկների որոշման չափորոշիչների սանդղակը հաստատելու մասին» [url=http://msy.am/files/post/1542961418-143-A-1.PDF]N 143-Ա/1 հրամանի [/url]համաձայն ընտրվել են Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթին մասնակցող մարզիկները: Հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաների (օլիմպիական մարզաձևեր, ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) կողմից` ըստ կարգի, Հանձնաժողովին ներկայացված թեկնածությունների կազմը` կազմվել է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը` ըստ մարզիկների ազգանունների այբբենական դասավորության: Անվանացանկը տեղադրված է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.msy.am պաշտոնական կայքում: [b]Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի SMS քվեարկության կարգը[/b] Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 21-ը (ժամը 1800-ը): Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.msy.am պաշտոնական կայքում տեղադրված մրցույթին մասնակցող մարզիկների՝ ազգանունների այբբենական կարգով դասավորված անվանացանկից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 10-06 կարճ համարին: Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ): [b] Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի` Նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների և Նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչների քվեարկության կարգը[/b] Նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների և Նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչների կողմից քվեարկությունը (բաց քվեարկություն) անցկացվելու է քվեարկության համար սահմանված ժամկետի վերջին օրվա` 2018 թվականի դեկտեմբերի 21-ի, ժամը 1300-ից մինչև ժամը 1800-ն ընկած ժամանակահատվածում` մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով՝ [url=http://msy.am/files/post/1544442655-07.12.2018.lavaguyn-tasnyak2018.pdf]անվանացանկից[/url]: Կից ներկայացվում է նաև [url=http://msy.am/files/post/1544443151-TEXEKATVUTYUN-2018.pdf]տեղեկատվություն[/url]՝ Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի մասնակից մարզիկների 2018 թվականի նվաճումների, խաղային մարզաձևերում ցուցաբերած անհատական հաջողությունների և/կամ իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի դարձնելու, Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի քարտուղար Ռ. Գալստյանին (055) 52-85-95, (011) 52-85-95 և (043) 00-03-72 հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր