211652_close_icon
views-count36106 դիտում article-date 19:26 10-12-2018

Զգուշացիր ավտոմեքենայից կամ Երևանում շարունակվում է գոլդ համարանիշներով թանկ ավտոմեքենաների թալանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ավտոմեքենաների թալանման մի քանի դեպքեր են տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:00-ին ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Տերյան փողոցի բնակիչ, 32-ամյա Քրիստինա Լիսենկոն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք դեկտեմբերի 8-ի 16:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի 15:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների օգտագործմամբ գողացել են Սարյան փողոցի վրա կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 01 OT 111 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները: Երեկ՝ ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 42-ամյա Հարություն Հովհաննիսյանը և հայտնել, որ դեկտեմբերի 8-ի ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 04: 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վաղարշյան փողոցում գողացել են իրեն պատկանող Mercedes G 500 մակնիշի 20 ՍP 001 համարանիշի ավտոմեքենայի հետևի և առջևի լուսարձակները, ինչպես նաև առջևի լուսարձակները ծածկող պլաստմասե թիթեղները: Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 39-ամյա Հակոբ Ավետիսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 22:30-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում դռան ապակին կոտրելու միջոցով Բաղրամյան պողոտայում կայանված Mercedes CLK 68 TT 800 համարանիշի ավտոմեքենայի միջից գողացել են իրեն պատկանող «Լենովո» տեսակի պլանշետը, դրամապանակը, որի մեջ եղել է խոշոր չափի գումար, իր նույնականացման քարտը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, զեխչի և կուտակային քարտեր: Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, նմանատիպ գողություն է տեղի ունեցել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Անհայտ անձը կամ անձինք թալանել են Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ, 42-ամյա Էդգար Գրիգորյանին պատկանող, Ֆանարջյան փողոցում կայանված Porsche Cayenne մակնիշի 09 OO 911 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները: Նշված բոլոր դեպքերով ոստիկանության տարածքային բաժինների հետաքննչական բաժանմունքներում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր