211652_close_icon
views-count1765 դիտում article-date 18:48 10-12-2018

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [b]Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Նմանատիպ նյութեր