211652_close_icon
views-count2326 դիտում article-date 18:23 10-12-2018

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում նոր կամրջի նախագծման մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցիչների հետ

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության ծրագրի ղեկավար Օժան Թահմասեբիի և Հայաստանում ընկերության ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանի հետ։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանն իրանական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են աշխատանքային հարցեր։ Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախաձեռնություն է, ուստի անհրաժեշտ է արդյունավետ համակարգել գործողությունները պատվիրատու երկու կողմերի, կապալառուի և ինժեներական ծառայություններ մատուցող կազմակերպության միջև, ինչը կնպաստի աշխատանքների որակով և արագ կազմակերպմանը։ Կողմերը քննարկել են նաև կամրջի նախագծման աշխատանքների իրականացման նպատակով հայկական կողմից շինհրապարակի կազմակերպման սխեման։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության սահմաններում աջակցել կապալառու կազմակերպությանն աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցում։ [b]«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]

Նմանատիպ նյութեր