211652_close_icon
views-count1264 դիտում article-date 17:23 10-12-2018

Բարեգործություն մանկան ձեռքերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի և հարակից գյուղական համայնքների բազմահարյուր տնակներում և կիսախարխուլ կառույցներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել բարեգործական միջոցառումները: Կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից զուրկ, մի կերպ գոյատևող հարյուրավոր ընտանիքներ գործազուրկ են, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը կամ կենսաթոշակը, որը չի բավարարում անգամ սննդի համար: Վ.Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի 6-րդ ա դասարանի աշակերտները` դասղեկ Վ.Միրզոյանի ղեկավարությամբ և ծնողների նախաձեռնությամբ այցելեցին 3 անապահով ընտանիքների: 6ա դասարանի աշակերտները սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին օգնություն էին տրամադրել սննդի, հագուստի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների տեսքով: Ինչպես նշեցին ծնողները բարեգործությունը կլինի շարունակական:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր