211652_close_icon
views-count1660 դիտում article-date 16:37 10-12-2018

Ձեր յուրաքանչյուր քվեն իմ եւ իմ թիմի համար մեծագույն պատասխանատվություն է. Գագիկ Ծառուկյանի ուղերձը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ուղերձ է հղել։ Ուղերձում ասվում է. «Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի արտահերթ ընտրություններն ավարտվեցին, եւ հանրության քվեով ձեւավորվեց այն խորհրդարանը, որը մեր երկրում պետք է իրականացնի քաղաքական եւ տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների զարգացումը: Ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում ընտրությանը մասնակցած եւ ԲՀԿ-ին վստահության քվե տված մեր բոլոր հայրենակիցներին: Վստահ եղե ՛ք, որ Ձեր յուրաքանչյուր քվեն իմ եւ իմ թիմի համար մեծագույն պատասխանատվություն է, եւ այդ պատասխանատվությունը մենք անվերապահորեն իրացնելու ենք: Որպես երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում եւ հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝ շարունակելու է լինել ժողովրդի կողքին եւ իր գործունեությունը ծավալել բացառապես ի շահ եւ իր բարօրություն հայ ժողովրդի: Ես շնորհավորում եմ նաեւ խորհրդարան անցած «Իմ քայլը» դաշինքին եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը եւ բոլորիս մաղթում արդյունավետ եւ արգասաբեր աշխատանք՝ ի բարգավաճում Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների եւ ի շահ մեր աշխարհասփյուռ հայրենակիցների: Աստված պահապա՛ն բոլորիս»:

Նմանատիպ նյութեր