1813 դիտում
16:11 10-12-2018
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՌԴ ռազմական կցորդի առաքելության ավարտի կապակցությամբ
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդի` Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին` պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացրած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար:
Դավիթ Տոնոյանը շնորհավորել է ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին, մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում:
Նմանատիպ նյութեր
492 դիտում
13:13 05-10-2015
Նախագահն ընդունել է Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
1534 դիտում
17:25 06-11-2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Այս բաժնից
940 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
544 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
367 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը