211652_close_icon
views-count1217 դիտում article-date 15:58 10-12-2018

Դատախազությունը ստացել է ԱԺ արտահերթ ընտրություններին լրագրողների գործունեությանը խոչընդոտելու 2 դեպքի մասին տեղեկություն

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրությունների գործընթացը լուսաբանող լրագրողների գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 2 դեպքի մասին տեղեկատվություն: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորդական Գոռ Աբրահամյանը: «Դեպքերից մեկի մասին հրապարակում է եղել aravot.am կայքում՝ կապված թիվ 10/33 ընտրատեղամասի հետ: Երկրորդ դեպքի մասին տեղեկատվությունն ստացվել է armtimes.com կայքի հրապարակումից, համաձայն որի թիվ 10/49 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը «Հայկական ժամանակ» թերթի լրագրողին տևական ժամանակ թոււյլ չի տվել մտնել ընտրատեղամաս՝ լուսաբանելու քվեների հաշվարկման գործըթնացը: Երկու հրապարակումներն էլ Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից ուղարկվելեն Ոստիկանության էրեբունու բաժին՝ նշվածներից առաջինում նկարագրված հանգամանքներն ստուգելու և դրանցում հանցավոր դրսևորման առկայությունը պարզելու, իսկ երկրորդ դեպքի հետ կապված՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ»,- գրել է նա: Նրա խոսքով` լրագրողների մասնագիտական օրինական գործունեության իրականացմանը խոչընդոտելու բոլոր առերևույթ իրավախախտումներին քրեաիրավական գնահատականներ տալու խնդիրը ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում է: «Համեմատության համար նշենք, որ 2017 թ. ապրիլին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրվել էր լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու 14 դեպք»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր