211652_close_icon
views-count3817 դիտում article-date 13:13 10-12-2018

«Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.44%, ԲՀԿ-ն՝ 8.27% «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%. ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփեց դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ժամը 08։00-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.44%ով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող: Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 59 068 ընտրող կամ ընտրողների 4.70% «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն - 8533 ընտրող կամ 0.68% «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 48 822 ընտրող կամ 3.89% «Իմ քայլը» դաշինք - 884 849 ընտրող կամ 70.44% «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80 024 ընտրող կամ 6.37% «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6460 ընտրող կամ 0.51% «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 4122 ընտրող կամ 0.33% «Մենք» դաշինք - 25 174 ընտրող կամ 2.00% «Օրինաց երկիր» կուսակցություն - 12 390 ընտրող կամ 0.99% «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն - 22 862 ընտրող կամ 1.82% «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 103 824 ընտրող կամ 8.27% Ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2,591,276 է: Քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիվը 2,593,120 է, քվեարկության մասնակցած ընտրողների ընդհանուր թիվը՝ 1,262,164 է: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 4675 է: ԱԺ այս ընտրություններին մասնակցում էր թվով 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

Նմանատիպ նյութեր