211652_close_icon
views-count29417 դիտում article-date 12:05 10-12-2018

Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքից առաջադրված ամենաշատ ձայն ստացած ռեյտինգային թեկնածուները

Դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ամենաշատ ձայնը ստացել է «Իմ քայլից» առաջադրված թեկնածու Սասուն Միքայելյանը (31,739 ձայն): Նա առաջադրված էր թիվ 10 ընտրատարածքում, որն ընդգրկում է Կոտայքի մարզը: Նրան հետևում են «Իմ քայլից» առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը (25,550 ձայն) և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, անկուսակցական, ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Ֆելիքս Ցոլակյանը (24,172 ձայն): Ներկայացնում ենք, թե որ թեկնածուներն են ամենաշատ քվե ստացել յուրաքանչյուր ընտրատարածքում: Թիվ 1, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ–Զեյթուն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Կոնջորյան Հայկ Արսենի- 12,784 Թիվ 2, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ավինյան Տիգրան Արմենի-14,314 Թիվ 3, Մալաթիա–Սեբաստիա, Շենգավիթ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Միրզոյան Արարատ Սամվելի-25,550 Թիվ 4, Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սանասարյան Դավիթ Տարոնի-14,316 Թիվ 5, Արարատ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սարգսյան Գարիկ Մնացականի-22,604 Թիվ 6, Արմավիր «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Մեխակյան Արգիշտի Մեխակի-13,122 Թիվ 7, Արագածոտն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Գևորգյան Դավիթ Հովիկի-16,508 Թիվ 8, Գեղարքունիք «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Կարապետյան Վարազդատ Ազատի-14,616 Թիվ 9, Լոռի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Խաչատրյան Արամ Մայիսի-15,038 Թիվ 10, Կոտայք «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Միքայելյան Սասուն Մեխակի- 31,739 Թիվ 11, Շիրակ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ցոլակյան Ֆելիքս Խոստեղի- 24,172 Թիվ 12, Սյունիք, Վայոց Ձոր «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սարգսյան Տրդատ Նորիկի- 10,042 Թիվ 13, Տավուշ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու- Փաշինյան Սիփան Արտակի- 17,155

Նմանատիպ նյութեր