211652_close_icon
views-count1479 դիտում article-date 10:55 10-12-2018

Սյունիքի մարզի որոշ հատվածներում 30 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 11-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի, Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարտաշեն, Ն. Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար գյուղերի, «Տաթևեր» ճոպանուղու, «Սիսիան» Զորավարժարանի, Նորավանի զինմասի, Օդանավակայանի զինմասի, նշված համայնքներին հարակից զինմասերի, Շաքի վարչական տարածքում գտնվող քարի արտադրամասերի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ», «Հացատուն» ռեստորանային համալիրների, Մաքսատան, Սիսիան ՇԻԿ-ի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր