211652_close_icon
views-count1595 դիտում article-date 10:01 10-12-2018

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Կոտայքի, Բաղրամյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր