211652_close_icon
views-count3985 դիտում article-date 20:20 09-12-2018

Նաիրա Զոհրաբյան. Հունան Պողոսյանն ուղղորդում է ընտրողներին

ԱԺ պատգամավորի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքի էջի եթերում հայտնել է. «Քիչ առաջ հեռախոսով խոսեցի ԿԸՀ նախագահի հետ ու հիմա դիմում եմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ով քաղաքապետերի, համայնքների ղեկավարների միջոցով ուղղորդում է բնակիչներին գնալ ու քվեարկել «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածուների օգտին: Պարոն Պողոսյան, Դուք հավատարմորեն ծառայել եք Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին ու հիմա փորձում եք նույն արջի ծառայությունը մատուցել Նիկոլ Փաշինյանին: Վստահ եմ՝ վարչապետը չի հրահանգել Ձեզ՝ հավաքել համայնքապետերին ու աշխատել «Իմ քայլի օգտին»: [b]Խմբ. կողմից. Մինչ նյութի հրապարակումը Նաիրա Զոհրաբյանը ջնջել է իր գրառումը:[/b]

Նմանատիպ նյութեր