211652_close_icon
views-count4116 դիտում article-date 18:25 09-12-2018

Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց «Հանուն խաղաղության». ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը ԱԺ արտահերթ ընտրություններում քվեարկել է 9/18 ընտրական տեղամասում։ Ինչպես և Սերժ Սարգսյանի դեպքում, այս ընտրատեղամասում էլ մատնահետքը ստուգող սարքը Լեւոն Տեր- Պետրոսյանի մատնահետքը չի ճանաչել։ Լրագրողները հարցրեցին՝ ինչպե՞ս եք վերաբերում հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ «Դա կլինի քարոզչություն, օրենք եք խախտում»,- մեկնաբանեց Լևոն Տեր-Պետորսյանը։ Իսկ հարցին, թե Արցախյան խնդրի վերաբերյալ նա մտահոգություններ ունի՞, Լևոն Տեր-Պետրոսյանը հարցով պատասխանեց․ «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր