211652_close_icon
views-count2180 դիտում article-date 17:50 09-12-2018

7 ընտրատեղամասում կողմնակի անձանց ներկայության դեպքեր են արձանագրվել

«Ականատես» դիտորդական առաքելություն իրականացնող գրասենյակը մի շարք խախտումներ է արձանագրել: 300 տեղամասերի դիտարկման արդյունքում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկության գաղտնիության խախտման 4 դեպք են գրանցել: Արձանագրվել է նաև բաց քվեարկության 2 դեպք: Քվեարկողին ոչ իրավաչափ օգնության 2 դեպք են դիտորդները փաստել: 7 ընտրատեղամասում կողմակի անձանց ներկայության դեպքեր են արձանագրվել: Ըստ դիտորդների՝ ուղղորդված քվեարկության 1 դեպք է եղել: 7 ընտրատեղմասերում հանձնաժողովը հրաժարվել է «Ականատեսի» արձանագրած խախտումները գրանցել: Քվեարկության օրը հիմնականում խաղաղ է ընթանում: Տեղամասերի բացումից մինչև ժամը 14:00-ն «Ականատեսը» ստացել է 23 հաղորդում 22 ընտրական տեղամասից։

Նմանատիպ նյութեր