211652_close_icon
views-count2053 դիտում article-date 16:02 09-12-2018

Ժամը 14։00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 636,055 ընտրող կամ ընտրողների 24,53%-ը

Մինչև ժամը 14։00-ն ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը: «Ընտրելու իրավունք ունի 2,592,479 քաղաքացի, որոնցից ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 636,055 քաղաքացի կամ ընտրողների 24,53 տոկոսը»,-ասաց նա: Ինչ վերաբերում է մարզերից մասնակցությանը, ապա Սիլվա Մարկոսյանը հայտնեց, որ ամենաշատը ընտրություններին մասնակցել են Կապանում:

Նմանատիպ նյութեր