211652_close_icon
views-count3607 դիտում article-date 15:04 09-12-2018

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում. հատուկ սարքը կրկին չի ճանաչել ՀՀ 3-րդ նախագահ մատնահետքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ քվեարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա քվեարկելու էր եկել Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղակայված 29/15 ընտրատեղամասում՝ իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի, սարքը չէր ճանաչում Սերժ Սարգսյանի մատնահետքերը: Նա ստիպված եղավ բոլոր 10 մատներն անցկացնել սարքով: Հայաստանի երրորդ նախագահը լրագրողների հարցերին չպատասխանեց: Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=wrS7vRH5zrE]Tert.am[/url]-ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր