211652_close_icon
views-count5846 դիտում article-date 13:48 09-12-2018

Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի մասին. «Արդարացի՞ է` կարդարացնեն, մեղավո՞ր է` կպատժվեն». ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

[url=https://www.aravot.am/2018/12/09/999095/?fbclid=IwAR2H0iw9ZemBa-SyQt2LZQYj0kWGU2QsRDEt5IUNe3gYgLbFdiy-S7k0VJA]Aravot.am[/url]-ը գրում է. Այսօր ընտրության եկած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ: ԲՀԿ առաջնորդն ի պատասխան ասաց, որ այդ հարցը իրավական դաշտում է եւ որ իրավապահ մարմինները պետք է այդ հարցին գնահատական տան. «Այդ հարցն այսօր ամեն մեկն իր կարծիքն ասելով չի լինի: Կպարզվի, կճշտվի համապատասխան, դա բոլորն էլ կիմանան»: Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ քաղաքական ճնշում է, դատարանների վրա ճնշում կա, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Դա պարզ կլինի քննությունից հետո, որը պատրաստ է Եվրադատարան դիմելու, ասենք թե, այսօր ամեն մեկն իր կարծիքն ասելով, ես եզրակացություն անե՞մ, հիմնական կա օրենք, բոլորը այս երկրում օրենքի, օրինականության առաջ հավասար են: Կճշտվի կասեն, արդարացի՞ է կարդարացնեն, մեղավոր է՝ կպատժվեն, այնպես, որ,ամեն մեկն իր եզրակացությունն ասելով չի կարելի: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/12/09/999095/?fbclid=IwAR2H0iw9ZemBa-SyQt2LZQYj0kWGU2QsRDEt5IUNe3gYgLbFdiy-S7k0VJA]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր