2053 դիտում
13:42 09-12-2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է համացանցում տարածված տեղեկատվության վերաբերյալ
Համացանցում տարածվել է տեղեկատվություն՝ «Անճշտություն՝ ընտրական ցուցակում» վերտառությամբ, այն մասին, որ թիվ 6/29 ընտրատեղամասում փակցված ընտրողների ցուցակներում ընտրողների թվաքանակը նշված է 1831, իսկ ընտրատեղամասում գրանցվածների թիվը՝ 1835 է։
Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ընտրողների ցուցակները տպագրվում են երկու օրինակից և տրամադրվում տեղամասային ընտրական հանձնաժողովին, որոնց կողմից մեկ օրինակը փակցվում է ընտրատեղամասում, իսկ մյուսը՝ մատյանի տեսքով պահպանվում է հանձնաժողովի մոտ։
Այն դեպքում, երբ ընտրական տեղամասում առկա են հաշվառում չունեցող, կամ ըստ գտնվելու վայրի ընտրելու ցանկություն հայտնած ընտրողներ, ապա նշված քաղաքացիների տվյալներն ընդգրկվում են ընտրողների ցուցակներում, ընտրողների հիմնական ցուցակից հետո՝ առանձին էջով, հերթական համարակալմամբ։
Թիվ 6/29 ընտրատեղամասում առկա են 1831 հիմնական ընտրող և 4 ընտրողներ, որոնք ընդգրկվել են ըստ գտնվելու վայրի ցուցակում, ուստի վերջնական թիվը կազմել է 1835, որը առկա է նաև հանձնաժողովի մոտ գտնվող մատյանում։
Տվյալ պարագայում, ՀՀ ոստիկանության կողմից սահմանված կարգով տպագրվել են ցուցակները և տրամադրվել հանձնաժողովի նախագահին, իսկ թե 6/29 ընտրատեղամասում, տեսանելի վայրում ինչու չի փակցվել վերը նշված 4 անձի տվյալներով ցուցակի էջը, ապա այն կարող է լինել հանձնաժողովի կողմից թույլ տված վրիպակի արդյունքում, որի կապակցությամբ պարզաբանում կարող է տրամադրվել հանձնաժողովի նախագահի կողմից։
Նմանատիպ նյութեր
3377 դիտում
20:52 05-08-2016
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ
8536 դիտում
20:55 28-09-2016
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է բիոմետրիկ անձնագրերի մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ
10027 դիտում
19:36 05-12-2016
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ
Այս բաժնից
325 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
523 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
430 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ