211652_close_icon
views-count3585 դիտում article-date 12:28 09-12-2018

Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա. «Անկախ դիտորդն» արձանագրել է խախտումներ

[b]Ժամը 12:00 դրությամբ «Անկախ դիտորդն» արձանագրել է հետևյալ խախտումները.[/b] Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա, որը օգտագործվում է: Այդ մասին ահզանգել ենք Տարածքային ընտրական հանձնաժողով: Արմավիր քաղաքի 16/11 տեղամասային ընտրական կենտրոնի մոտ ԲՀԿ քարոզչական պաստառով մեքենա է նկատվել: Վանաձորի թիվ 6 դպրոցում տեղակայված 23/37 տեղամասային ընտրական կենտրոնում կուտակումներ կան: Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակ քաղաքի երկու՝ 17/01 և 17/03 տեղամասային ընտրական կենտրոններում:

Նմանատիպ նյութեր