211652_close_icon
views-count645 դիտում article-date 12:17 09-12-2018

Լևոն Շիրինյանը քվեարկեց արարչագործական Հայաստանի համար

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ, ընտրական ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը քվեարկեց արարչագործական Հայաստանի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թիվ 2/46 ընտրական տեղամասում Շիրինյանն ասաց լրագրողների հետ զրույցում։ «Քվեարկում եմ արարչագործական Հայաստանի, վեհի համար»,- ասաց Լևոն Շիրինյանը։ Շիրինյանը նշեց, որ ընտրարշավն իրենց համար հաջող է անցել։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Քնարիկ Կարապետյանի խոսքով՝ իրենց մոտ ընտրությունն ընթանում է բնականոն հունով։ «Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկել է 140 հոգի։ Խախտումներ չեն եղել»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Նմանատիպ նյութեր