211652_close_icon
views-count2482 դիտում article-date 09:47 09-12-2018

Հայաստանում այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են անցկացվում

Այսօր Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են: Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են Հանրապետության բոլոր ընտրատեղամասերը: 1500 ընտրատեղամասերում քվեարկության ընթացքին և արդյունքների ամփոփմանն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել[url=http://www.electionsonline.am/?fbclid=IwAR2ApW8Qks7qOUvRBaCEfbWfGg23lccQVtI4vzixOMuAruzNx7Z5dlPIzNQ] այստեղ[/url]՝ նշելով ընտրատարածքն ու կոնկրետ ընտրատեղամասը։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք: Նշենք, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո իշխանությունը պահանջում էր ԱԺ արտահերթ ընտրություններ: Վարչապետ Փաշինյանը հրաժարական տվեց, Ազգային ժողովը երկու անգամ չընտրեց վարչապետ, ինչից հետո ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հերթական համարները սահմանել է հետևյալ կերպ. [b] 1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն[/b] ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ ցուցակը բաղկացած է 125 հոգուց: Ցուցակի 2-րդ համարը արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է, 3-րդը՝ առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: [b] 2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[/b] «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակի առաջին համարը Սուրեն Սահակյանն է, 2-րդ համարը՝ Արտակ Կիրակոսյանը, 3-րդը՝ Ռուզաննա Տոռոզյանը: [b] 3. «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ[/b] ՀՅԴ նախընտրական ցուցակում ներառված է 152 անձ: Դաշնակցության ցուցակը գլխավորում է Ազգային ժողովում «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: 2-րդ համարը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն է, 3-րդը՝ Արթուր Խաչատրյանը: [b] 4. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք[/b] «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Առաքելություն» կուսակցությունը: Դաշինքի ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, 2-րդը առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է, 3-րդը՝ պատգամավոր Լենա Նազարյանը: [b] 5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն[/b] «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է քաղաքական այս ուժի նախագահը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրան հաջորդում է սոցիալական ապահովության նախարարի հրաժարական ներկայացրած պաշտոնակատար Մանե Թանդիլյանը, 3-րդ համարում՝ 1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանն է: [b]6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն[/b] «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ցուցակի 2-րդ համարը Մարիամ Մանուկյանն է, իսկ 3-րդ տեղում է Գևորգ Հովսեփյանը: [b] 7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն [/b] «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորում է Լուսինե Հարոյանը: [b]8. «Մենք» կուսացությունների դաշինք[/b] «Մենք» դաշինքը, որի մաս են կազմում «Ազատ Դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները, ներկայացրել է 144 հոգանոց ցուցակ: Առաջին համարը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, իսկ հաջորդ 2 համարները «Ազատ Դեմոկրատների» ներկայացուցիչներն են՝ նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ու փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: [b] 9. «Օրինաց երկիր» կուսակցություն[/b] «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրան հաջորդում են նախկին պատգամավորներ Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը: [b]10. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն[/b] «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը, 2-րդ տեղում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է, 3-րդը՝ Գարեգին Չուքասզյանը: [b]11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն[/b] «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 175 հոգանոց ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրան հաջորդում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, էներգետիկայի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր