211652_close_icon
views-count3201 դիտում article-date 22:19 08-12-2018

Դոնալդ Թրամպը գոհ է Ֆրանսիայում ցուցարարների կարգախոսներից և վանկարկումներից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը դրական է գնահատել կարգախոսները, որոնք ցուցարարները վանկարկում են Ֆրանսիայում, և նույնիսկ իր սերն է հայտնել եվրոպական պետության հանդեպ: Ամերիկյան առաջնորդը վստահություն է հայտնել, որ Ֆրանսիաի քաղաքացիները ցանկանում են ունենալ այնպիսի ղեկավար, ինչպիսին՝ ինքն է: Թրամպի կարծիքով, դա հիմնականում կապված է կլիմայի հիմնախնդրի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի հանդեպ Ֆրանսիայի իշխանությունների դիրքորոշման հետ: Այսինքն, որ մարդիկ չեն ցանկանում երրորդ երկրներին մեծ գումարներ հատկացնել՝ շրջակա միջավայրի պաշտպանության շրջանակներում: «Փարիզյան համաձայնագիրը ահավոր վատ է աշխատում Փարիզի համար: Բողոքներ և անկարգություններ Ֆրանսիայում: Վանկարկում են. «Մենք Թրամպին ենք ցանկանում»: Սիրում եմ Ֆրանսիան», գրել է Թրամպն իր թվիթերի էջում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր