211652_close_icon
views-count3492 դիտում article-date 21:59 08-12-2018

Գողության պահին բռնել էին

Դեկտեմբերի 7-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Նորապատ գյուղի մի բնակիչ ու հայտնել, որ գյուղի տներից մեկն անծանոթ մարդ է մտել, որին բռնել են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 12.00-ի սահմաններում, Հայրապետ Մ-ն մտել է հիշյալ տան բակ, մառանից վերցրել շինարարական քերիչը և նշված քերիչով փորձել է հանել պատուհանի ապակին ու տնից գողություն անել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 59-ամյա տանտիրուհին ինքնապաշտպանական գազաբալոնով վնասազերծել է նրան: Հայրապետ Մ-ը ձերբակալված է: Կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր