211652_close_icon
views-count4017 դիտում article-date 23:16 08-12-2018

Ռուս հոկեյիստը մրցավարին գանգուղեղային վնասվածք է հասցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

KHL-ի առաջնությունում Յարոսլավի «Լոկոմոտիվի» հարձակվող Արթուր Կայումովը ֆիննական «Յոկերիտի» հետ խաղում հեռացվել է սահադաշտից, երբ հարվածել է հանդիպման մրցավարին: Երրորդ խաղակեսում ուժային հնարք կիրառելուց հետո Կայումովը հարվածել է հյուրերի խաղացող Յեսպեր Յենսենին, որից հետո սահադաշտում ծեծկռտուք է սկսվել: Ծեծկռտուքի ժամանակ Կայումովը փորձել է հարվածել մրցակցի հոկեյիստին, սակայն պատահաբար բռունցքով հարվածել է մրցավարին, ինչի համար մինչև խաղի վերջը հեռացվել է: Բելառուս մրցավար Իվան Դեդյուլյան հիվանդանոց է տեղափոխվել փակ գանգուղեղային վնասվածքով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր