211652_close_icon
views-count3161 դիտում article-date 19:30 08-12-2018

Իտալիայում 5 դեռահաս և մեկ կին զոհվել են գիշերային ակումբում հրմշտոցի արդյունքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի Անկոնա նահանգում գտնվող Lanterna Azzurra գիշերային ակումբում տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում զոհվել 6 մարդ, իսկ 100 հոգի տուժել է: Զոհվածներից 5-ը անչափահասներ են. 3 աղջիկ և 2 տղա՝ 14-16 տարեկան, ինչպես նաև 39-ամյա կին, որը դստեր հետ էր եկել համերգին: Ողբերգությունը տեղի է ունեցել Իտալիայի հայտնի ռեփ-երգիչ Sfera Ebbasta-ի համերգից առաջ՝ այս գիշեր: Նախնական տեղեկություններով, խուճապը սկսել է, երբ մարդկանց բազմության շրջանում պղպեղային գազ են տարածել: Ավելի քան 10 մարդ ծանր վնասվածքներ են ստացել:Այդ պահին ակումբում մոտ հազար մարդ է եղել, հիմնականում՝ երիտասարդություն: Ականատեսներից մեկի խոսքերով, ակումբի այցելուները համերգի սպասումով պարում էին, իսկ հետո խեղդող գազի հոտ են զգացել և վազել դեպի վթարային ելքերը, սակայն դրանք արգելափակված են եղել: Ոստիկանությունը հարցաքննության համար բերման է ենթարկել ակումբի անվտանգության ծառայության մի քանի աշխատակցի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր