1113 դիտում
09:54 08-12-2018
Երկրաշարժը վերապրած Սպիտակի և Գյումրու բնակիչների շնորհակալական նամակները ԱԻՆ-ը փոխանցել է 114 երկրների դեսպանատներին
1988 թ. դեկտեմբերին դաժան ողբերգության բոթը թակեց համայն հայության դուռը: Դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին Հայաստանի հյուսիսային մասում գրանցվեց ուժգին երկրաշարժ:
Բնական արհավիրքի հետևանքով հիմնահատակ ավերվեց երկրաշարժի էպիկետրոնում գտնվող Սպիտակ քաղաքը: Զգալի վնասվեցին Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Աղետի հետևանքով զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձան, շուրջ կես միլիոնը մնաց անօթևան:
Աղետի առաջին իսկ օրվանից հայ ժողովրդին աջակցության ձեռք մեկնեցին աշխարհի 114 երկրներ: Հումանիտար մղմանը չխանգարեց անգամ դեռևս շարունակվող Սառը պատերազմը: Վերոնշյալ երկրներից աղետի գոտի շարժվեցին որոնողափրկարարական խմբեր, ինչպես նաև՝ հատկացվեց տարաբնույթ հումանիտար օգնություն:
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ մեծ արհավիրքը վերապրած Սպիտակ և Գյումրի քաղաքների բնակիչները շնորհակալական նամակներ հղեցին հայ ժողովրդին աջակցության ձեռք մեկնած բոլոր 114 երկրներին:
Նամակները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օժանդակությամբ փոխանցվեցին այդ երկրների դեսպանատներ: Կազմակերպչական աջակցություն ցուցաբերել է Գյումրի և Սպիտակի համայնքների համայնքապետարանները՝ համապատասխան տեղեկատվություն տրամադրելով քաղաքացիների մասին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
334 դիտում
19:24 19-04-2024
Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդգար Պենյա Պառային
457 դիտում
19:20 19-04-2024
ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
403 դիտում
19:12 19-04-2024
Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը