31859 դիտում
23:45 07-12-2018
«Անհետացա, որովհետեւ անհետացրին». Aravot.am
Հարցազրույց երիտասարդ դերասան Նարեկ Հարությունյանի հետ.
– [b]Մասնագետները եւ հատկապես մեր հանդիսատեսը հիշում ու մտապահում են ցանկացած արվեստագետի առաջնաելույթ: Դուք 2014թ. Արփի Ասոյանի ռեժիսուրայով «Ռոմեո» մոնոներկայացումից հետո «անհետացաք», մինչդեռ ասում էին, թե տաղանդավոր, բայց, ամենակարեւորը՝ ինքնուրույն ձեռագիր ունեցող դերասան է հայտնվել:[/b]
– Անհետացա, որովհետեւ անհետացրին:
[b]– Կբացե՞ք «փակագծերը»:[/b]
– Թակել եմ բոլոր հնարավոր եւ անհնար դռները, պատասխանը մեկն է՝ մեր թատրոնում թափուր աշխատատեղ չունենք: Ես միակը չեմ, որ նման պատասխան է ստացել: Բայց իմ դեպքում մինչ օրս մի բան մութ է մնացել. ի՞նչ է նշանակում՝ դերասանի թափուր հաստիք չկա, թեեւ հայտնի է, որ «հաստիքավոր» որոշ դերասաններ տարիներով բեմ դուրս չեն գալիս՝ աղքատ խաղացանկի պատճառով: Մյուս կողմից՝ հարգանք տածելով բոլոր մասնագիտությունների նկատմամբ, չեմ կարող չասել հանրահայտ միտքը, թե կրթություն ստանալով դերասան չեն դառնում…
– [b]Այնուամենայնիվ, ձեզ հանդիպել ենք ոչ ավել-ոչ պակաս՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Ամատունու «Անվերադարձ ապագա» ներկայացման մեջ: [/b]
– Դա 2013 թվականին էր: Այդ ներկայացման դերասանախումբը ընտրել էր բեմադրության ռեժիսոր Ժան Նշանյանը: Հիմա՝ տարիներ անց, պիտի խոստովանեմ, որ նախ՝ փոխվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը, հետո՝ ինչպես մեր իրականությունում ընդունված է՝ նորը իր հետ բերեց իրենը ու, բնականաբար, այլ բեմադրությունների թվում «Անվերադարձ ապագան» խաղացանկից անհետացավ անվերադարձ:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/12/07/997946/?fbclid=IwAR3emTl8aXiP-imtMi8iPAU_goIpH7tu1p3Srwz1uNQbauCwlqkx29dd5z8]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
32249 դիտում
17:26 23-02-2018
«Ձեզ չեմ ձերբակալում, որովհետեւ դուք Վազգեն Սարգսյանի եղբայրն եք». ՀՔԾ պետը փոխանցել է Արամ Սարգսյանին. Aravot.am
Այս բաժնից
382 դիտում
21:23 18-03-2024
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև
430 դիտում
20:59 18-03-2024
Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան
403 դիտում
20:28 18-03-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են