211652_close_icon
views-count2820 դիտում article-date 21:46 07-12-2018

Մերժեք նախկին բարքերը՝ քվեարկեք խղճի թելադրանքով. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ, ամփոփելով քարոզարշավը, ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ինձ ջերմ ընդունելու, հավատալու եւ այդքան վստահելու համար: Քարոզարշավը բավականին բուռն էր, մրցակցային: Երբեմն՝ չափազանց մրցակցային դրսեւորումներով: Օրն ավարտեցինք երկրաշարժի զոհերին նվիրված երթ-մոմավառությամբ և հոգեհանգստի աղոթքով: Վաղը լռության օրն է: Պետք է բոլորս հանգստանանք ու սպասենք դեկտեմբերի 9-ի այդքան կարեւոր օրվան: Այդ օրը պետք է իրավաբանորեն ամրագրենք հեղափոխության հաղթանակը՝ դրանով մեկնարկելով Հայաստանում տնտեսական հեղափոխությունը: Խնդրանքս և կոչս Ձեզ՝ մերժեք նախկին բարքերը, գնացեք ընտրության և քվեարկեք խղճի թելադրանքով: [b] Թագուհի Թովմասյան[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր