211652_close_icon
views-count3202 դիտում article-date 21:00 07-12-2018

Ռոնալդո. Մենք Կրիշտիանուի հետ տարբեր ենք

Բրազիլիայի հավաքականի և «Ինտերի» նախկին հարձակվող Ռոնալդոն անդրադարձել է իր և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև համեմատություններին: «Անիմաստ է խոսել իսկական Ռոնալդուի մասին: Մենք Կրիշտիանուի հետ լրիվ տարբեր ենք: Նախ՝ տարիքի տարբերությունը – 9 տարի: Մենք տարբեր ժամանակներում ենք խաղացել: Ֆուտբոլը խիստ փոխվել է վերջին շրջանում և շարունում է խելահեղ տեմպով փոխվել: Չեմ ցանկանում ասել, թե իմ օրոք ավելի բարդ էր խաղալը: Սակայն մենք տարբեր ուղիներ ենք անցել, տարբեր թիմերում խաղացել: Ես «Ինտեր» եմ տեղափոխվել 20 տարեկանում, իսկ Ռոնալդուն «Յուվենտուս» տեղափոխվեց իր կարիերայի գագաթնակետին: Նա տեղափոխվեց Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկը, իսկ ես տեղափոխվեցի թիմ, որը նոր պետք է վերականգներ իր երբեմնի դիրքերը: Ազդում են նաև վնասվածքները, բախտը: Կրիշտիանուն հետևում է իրեն, ինչպես՝ ուրիշ ոչ ոք, միշտ ձգտում է կատարելության», ասել է Ռոնալդոն:

Նմանատիպ նյութեր