10755 դիտում
20:14 07-12-2018
Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է. Արթուր Վանեցյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է դատարանի որոշմամբ: [url=https://www.azatutyun.am/]«Ազատություն» ռ/կ-[/url]ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Որքան գիտեմ՝ նա գտնվում է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Վանեցյանը:
Հարցին, թե արդյոք տեղյակ է՝ քննիչն այցելե՞լ է Ռոբերտ Քոչարյանին, ԱԱԾ տնօրենը պատասխանեց՝ տեղյակ չէ:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը, ըստ որի առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, ըստ դատարանի` Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դրանից հետո ՀՀ երկրորդ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որը մամոււլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Հայտարարության մեջ Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ ««Մարտի 1-ի» գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և իրեն մեղավոր նշանակել»:
Նմանատիպ նյութեր
21341 դիտում
19:27 11-09-2018
ԱԱԾ-ն առաջիկայում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ մանրամասներ կհրապարակի. Արթուր Վանեցյան