1448 դիտում
21:57 07-12-2018
Նուբարաշենի պոլիկլինիկայում բացվել է երեխաների ժամանցի սենյակ
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը մասնակցել է Նուբարաշենի պոլիկլինիկայի մանկական խաղասենյակի բացման հանդիսավոր արարողությանը: Նուբարաշենցիներին բժշկական ծառայություններ մատուցող առաջնային օղակի միակ հաստատությունը փոքրիկ այցելուների համար մինչ օրս խաղասենյակ չուներ: Խնդիրը սեփական միջոցներովը լուծել է վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը՝ ստուգայցերից մեկի ժամանակ համոզվելով դրա կարևորության մեջ: Պոլիկլինիկայի սենյակներից մեկը գունազարդվել և կահավորել է մանկական գույքով: Արդեն կյանքի կոչված այս նախաձեռնության շնորհիվ այսուհետ ձանձրանալու առիթ չեն ունենա ոչ միայն բուժզննության կարիք ունեցող երեխաները, այլև պարզապես ծնողների ուղեկցությամբ բուժհաստատություն եկած երեխաները:
«Մաղթում եմ, որ մեր բալիկները պոլիկլինիկաներ գան միայն պարբերաբար իրականացվող պարտադիր բուժզննության համար, իսկ գալու դեպքում էլ այս սենյակում տարվեն խաղերով ու անգամ մոռանան, թե ուր և ինչ նպատակով են եկել»,- նշել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
Մանկական խաղասենյակի բացումից հետո Երևանի քաղաքապետի տեղակալը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջել է պոլիկլինիկայի տարածում, եղել մասնագիտական սենյակներում: Քաղաքապետի տեղակալին տնօրեն Գայանե Մարգարյանը պատմել է առաջիկա անելիքների մասին՝ բուժհաստատության արդիականացման և բնակչությանը մատուցվող ծառայությունների ընդլայնման տեսակետից: Սերգեյ Հարությունյանը առանձին խնդիրների լուծման առնչությամբ ներկայացրել է իր դիտարկումները:
«Որպես առաջնային օղակի բուժհաստատություն՝ չափազանց կարևորում եմ ձեր առաքելության պատշաճ կազմակերպումը, որպեսզի ճիշտ ախտորոշմամբ կանխարգելվի այս կամ այն հիվանդության տարածումն ու հիվանդանոցային բուժումը: Եթե պոլիկլինիկան ճիշտ աշխատի, մեր ապագա սերունդն էլ կլինի ավելի առողջ: Հուսով եմ, որ ջանք ու եռանդ չեք խնայի>>- իր խոսքը եզրափակել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
1580 դիտում
15:29 12-09-2017
Երևանում բացվել է ժամանակակից նմուշառման սենյակ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
986 դիտում
23:35 21-12-2022
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում բացվել է հոգեթերապևտիկ սենյակ
793 դիտում
21:34 17-05-2023
«Արմավիր» ՔԿՀ-ում բացվել է տեսակապի սենյակ՝ ազատազրկված անձ-հանրային պաշտպան կապն ապահովելու համար
Այս բաժնից
484 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
301 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը