211652_close_icon
views-count1895 դիտում article-date 20:40 07-12-2018

Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի7-ին՝1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբՀարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին՝ծաղկեպսակ դնելով Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված հուշակոթողին: Նույն օրը Հակոբ Հակոբյանն աշխատանքային այցով եղել է Ծառայության Շիրակի մարզային բաժնում, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բաժնի անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին զեկուցվել էմարզային բաժնում անցկացված տեսչական ստուգման արդյունքների, ինչպես նաևհարուցված կատարողական վարույթների ընթացքիվերաբերյալ: Ամփոփ ներկայացվել են նաև տարվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքները, որոնց ուղղությամբ կառույցի ղեկավարը տվել է հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր