211652_close_icon
views-count2876 դիտում article-date 23:28 07-12-2018

Թբիլիսիում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանության ողջ անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ այցելել է Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի և իր խոնարհումը բերել Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Կատարվել է հոգեհանգստյան կարգ: Հոգևոր հայրը անդրադարձ է կատարել Հայաստանում աղետաբեր երկրաշարժի ավերածություններին, արժևորել աշխարհի տարբեր երկրների արձագանքն ու օգնությունը դժբախտության մեջհայտնված հայ ժողովրդին, առանձնահատուկ կարևորել եղբայրական Վրաստանի և վրացժողովրդի օգնությունը, որը հայ ժողովրդի կողմից երախտագիտությամբ է հիշվում: Դեսպան Սադոյանն իր ելույթում նշել է, որ Սպիտակի երկրաշարժի ողբերգությունը համախմբել է ողջ աշխարհի հայությանը, տասնյակ երկրների ու գործիչների: Նա նշել է, որ անկախ նրանից, թե քանի տասնամյակ կանցնի, միևնույն է, հայ ժողովուրդը մշտապես մեծ ցավով է հիշելու այդ աղետալի իրադարձությունը և ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, ով նշել է, որ վրացի ժողովուրդը կիսում է իր հայ եղբայրների ցավը:

Նմանատիպ նյութեր