211652_close_icon
views-count8316 դիտում article-date 17:22 07-12-2018

«Արսենալը» ծանր կորուստ ունեցավ

«Արսենալի» պաշտպան Ռոբ Հոլդինգը բուժհետազոտության է ենթարկվել՝ ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (2:2) ստացաած վնասվածքի առթիվ: Ամենահոռետեսական կանխատեսումներն իրականացան. ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք: Մոտ օրերս նա կվիրահատվի: Ապաքինումը կտևի վեցից ինը ամիս: Այդպիսով, 2018/19 մրցաշրջանը անգլիացու համար ավարտվեց: Սա մեծ կորուստ էր լոնդոնյան ակումբի համար. 23-ամյա Հոլդինգն այս մրցաշրջանում տեղ գրավեց «Արսենալի» հիմնական կազմում և համարվում է անփոխարինելի խաղացող:

Նմանատիպ նյութեր