211652_close_icon
views-count2778 դիտում article-date 21:40 07-12-2018

Հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում դեկտեմբերի 6-ին, ժամը 22.55-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Կորյուն Հ.-ն, որը օգոստոսի 6-ից հետախուզվում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 144 հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր