211652_close_icon
views-count663 դիտում article-date 20:52 07-12-2018

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.00-ին, Երևանի Թումանյան փողոցում իրար են բախվել երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա»-ներից մեկը այնուհետեւ բախվել է կայանված մեկ այլ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 6-ին, ժամը 01.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 6-ին, ժամը 04.10-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Ռենջ Ռովեռ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.50-ին, Ապարան քաղաքի Մ.Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի Պաջեռո» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը, այնուհետև ճամփեզրին կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես-Բենց C 180»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 44-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին. վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 6-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.25-ի սահմաններում, Լոռու մարզի Յաղդան-Կողես ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա » և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈՒԱԶ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 6-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Գործարանային թաղամասում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.15-ի սահմաններում, «Միցուբիշի-Շարիոտ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արզական գյուղում բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Դեկտեմբերի 6-ին, ժամը 08.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 165-րդ կմ-ին կողաշրջվել է. 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր