211652_close_icon
views-count9122 դիտում article-date 14:10 07-12-2018

The Sun-ը սկանդալային տեսանյութ է հրապարակել. «Արսենալի» խաղացողները 70 աղջկա մասնակցությամբ երեկույթ են անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

The Sun բրիտանական պարբերականը սկանդալային տեսանյութ է հրապարակել, որտեղ «Արսենալի» խաղացողները օգոստոսին՝ մրցաշրջանի մեկնարկից մի քանի օր առաջ երեկույթ են կազմակերպել: Դրան մասնակցել են 12 ֆուտբոլիստ և ավելի քան 70 աղջիկ: Երեկույթի ժամանակ ֆուտբոլիստները ալկոհոլ են օգտագործում՝ շամպայն, օղի և սքոթչ, ինչպես նաև՝ արբեցնող գազ: Տեսանյութում երևում են Ալեքսանդր Լյակազետը, Օբամեյանգը, Օզիլը, Կոլաշինացը և թիմի նորեկ Մատեո Գենդուզին, որոնք արբեցնող գազ են «քաշում»: Տեսանյութում երևում են նաև Հենրիխ Մխիթարյանն ու Շկոդրան Մուստաֆին, որոնք, սակայն, ոչ մի գազ չեն օգտագործում: Ավելին, հայ ֆուտբոլիստի պահը ամենա«թույնն» է. նա մի փոքր մեկուսի նստած, «չուպա-չուպս» է ուտում: Միջադեպի ականատեսներից մեկը պարբերականին ասել է, որ նման բան կյանքում դեռ չէր տեսել: «Նրանք անընդհատ պարկերով արբեցնող գազ էին բերում ու անընդհատ քաշում: Մի քանիսը նույնիսկ պարբերաբար գիտակցությունն էին կորցնում: Ինչ-որ խելահեղություն էր: Երիտասարդ, խուճուճ մազերով տղան (Գենդուզին) նման բան ակնհայտորեն չէր տեսել. նա լրիվ անջատվեց ու կողքի ընկավ: Դա անհավանական է. այսպես կոչված մարզիկները նման կերպով են օրինակ ծառայում երիտասարդ սերնդին», ասել է ականատեսը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր