211652_close_icon
views-count1975 դիտում article-date 11:49 07-12-2018

Ջորջ Բուշ Ավագին հողին հանձնեցին Տեխաս նահանգում

Սպիտակ տան նախկին ղեկավար Ջորջ Բուշ Ավագի աճյունը դեկտեմբերի 6-ին հողին են հանձնել Քոլեջ Ստեյշեն քաղաքում՝ Տեխաս նահանգի գյուղատնտեսական և մեքնաշինական համալսարանին կից նրա անվան նախագահական գրադարանի տարածքում: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այս մասին Twitter-ում հայտնել է նախկին նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ Մակգրաթը։ Բուշ Ավագին թաղել են գրադարանի շենքի մոտ, այնտղ է հանգչում նաև վերջինիս տիկին Բարբարա Բուշը, ինչպես նաև նրանց դուստր Ռոբինը, ով 1953 թվականին մահացել է 3 տարեկան հասակում: Հուղարկավորության արարողությունը եղել է փակ: Բուշ Ավագի դագաղը Հյուսթոնից (Տեխասի նահանգ) Քոլեջ Սթեյշեն են տեղափոխել գնացքով՝ նրա ընտանիքի անդամների ու մերձավորների ուղեկցությամբ: Սգո թափորը ցուցադրել են կենտրոնական հեռուստաալիքները։

Նմանատիպ նյութեր