211652_close_icon
views-count1075 դիտում article-date 22:54 06-12-2018

ԵԱՏՄ-ի անդամ երկրների ղեկավարները հանձնարարել են շարունակել գազի տրանզիտի գնի հաշվարկի մեթոդիկայի վերաբերյալ աշխատանքները

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները հանձնարարել են շարունակել գազի տրանզիտի գների հաշվարկի մեթոդիկայի մշակման հետ կապված աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, լրագրողներին այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Պետությունների ղեկավարների կողմից հանձնարարություն կա, որպեսզի շարունակվեն աշխատանքները՝ գազի տրանզիտի գների մեթոդիկայի որոշման վերաբերյալ: Դա երկխոսության համար հիմնական հարցերից մեկն է»,- նշել է Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր